ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

ԵՄ-ի բլեֆն ու ռուսական միլիարդները. ինչու է Փաշինյանը բլեֆով զբաղված

ԵՄ-ի բլեֆն ու ռուսական միլիարդները. ինչու է Փաշինյանը բլեֆով զբաղված
08.07.2024 | 14:10

ԵՄ անդամակցության թեման բլեֆ է: Այդ մասին գիտեն Նիկոլ Փաշինյանն ու արևմտաթուրքական ուժերի տնաբույծ ներկայացուցիչները, բայց փորձում են «մակարոնեղեն» կախել իրենց հավատացող փոքրաթիվ մարդկանց ականջներից:

Միայն տնտեսական ցուցանիշները բավարար են, որպեսզի պարզ լինի, որ օրվա իշխանությունը ԵԱՏՄ-ից օգտվում է: Իսկ եթե օգտվում է և հարստանում, ապա դեպի ԵՄ գնալը բլեֆ է:

Միայն ՌԴ-ի հետ առևտրաշրջանառությունը 2023թ. կազմել է ավելի քան 7 միլիարդ ԱՄՆ դոլար: Այս տարի սպասվում է դրա կրկնակին:

Զուգահեռ էքսպորտից շահում են Փաշինյանին կից օլիգարխները: Նաև՝ տեղական բանկերը, որոնք բառիս բուն իմաստով ռեկետով են զբաղված: Փորձագիտական գնահատականներով՝ ՀՀ բանկային ոլորտի այս տարվա շահույթը կկազմի շուրջ 800 միլիոն դոլար:

«Ընդդիմադիր» Փաշինյանը քննադատում էր բանկային թալանը: Նրա իշխանության օրոք այդ թալանը բազմապատկվել է:

Վերադառնալով ԵՄ-ի թեմային. ԵՄ-ի հետ տնտեսական հարաբերությունները, մեղմ ասած, համեմատելի չեն ՌԴ-ի հետ առևտրաշրջանառության ծավալների հետ: Հայկական մրգերը, խմիչքները ԵՄ-ին հետաքրքիր չեն: Այնպես որ, սրանք ԵՄ-ի թեման քաղաքական նպատակով են դրել շրջանառության մեջ, որպեսզի փորձեն թաքցնել ադրբեջանական պահանջով Սահմանադրության փոփոխության հարցը:

Անդրանիկ Թևանյան

Դիտվել է՝ 3082

Մեկնաբանություններ